Մատչելիության հղումներ

Ստամբուլում մեկնարկել է 17 ընդդիմադիր լրագրողների դատավարությունը


Թուրքիա - Ի պաշտպանություն «Ջումհուրիյեթ»-ի ցույց Ստամբուլում՝ պարբերականի խմբագրատան մոտ, 24-ը հուլիսի, 2017թ․
Թուրքիա - Ի պաշտպանություն «Ջումհուրիյեթ»-ի ցույց Ստամբուլում՝ պարբերականի խմբագրատան մոտ, 24-ը հուլիսի, 2017թ․

Ստամբուլում մեկնարկել է թուրքական առաջատար պարբերականներից մեկի` «Ջումհուրիյեթ»-ի 17 լրագրողների դատավարությունը, որոնց մեղադրում են ահաբեկչական կառույցներին աջակցություն ցուցաբերելու մեջ:

Ավելի քան 300-էջանոց մեղադրական եզրակացության համաձայն` թերթի գործունեությունը վերահսկել է Միացյալ Նահանգներում բնակվող իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, որին Թուրքիայում մեղադրում են 2016 թվականի հուլիսյան հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների պնդմամբ՝ այս քայլով թուրքական իշխանությունները փորձում են լռեցնել երկրի ամենահայտնի ընդդիմադիր թերթերից մեկը:

«Ջումհուրիյեթ»-ի խմբագրակազմի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կառավարության միջև խնդիրները ծագեցին այն բանից հետո, երբ պարբերականը բացահայտեց թուրքական հատուկ ծառայությունների կողմից Սիրիայում գործող իսլամիստական խմբավորումներին զենքի գաղտնի մատակարարման փաստերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG