Մատչելիության հղումներ

Պետծառայողների ձերբակալության նոր ալիք Թուրքիայում


Թուրքիայում ձերբակալվել են երկրի էներգետիկայի և կրթության նախարարությունների 85 աշխատակիցներ, որոնց կասկածում են ամերիկաբնակ իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ: Վերջինիս պաշտոնական Անկարան մեղադրում է անցած ամռանը երկրում զինված հեղաշրջում կազմակերպելու մեջ: Այս մասին հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը՝ հղում անելով CNN Turk-ին:

Ձերբակալությունների նոր ալիքի վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: Նախօրեին Թուրքիայում ձերբակալվել էր Cumhurriyet ընդդիմադիր թերթի խմբագիրներից Օգուզ Գյուվենը, ով մեղադրվում է ահաբեկչական քարոզչություն իրականացնելու մեջ: Ավելի վաղ ձերբակալվել էին Cumhurriyet-ի 10 լրագրողներ, նրանց սպառնում է մինչև 43 տարվա ազատազրկում: Ձերբակալված լրագրողները ևս մեղադրվում են «Գյուլենի ցանցին աջակցելու» մեջ:

Գյուլենի հետ առնչություն ունենալու կասկածանքով Թուրքիայում, ընդհանուր առմամբ, ձերբակալվել է 50 հազար մարդ, ավելի քան 150 հազարն էլ՝ հիմնականում պետական ծառայողներ, հեռացվել են աշխատանքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG