Մատչելիության հղումներ

Ռուսական արտադրության հակաօդային համակարգերի հնարավոր վաճառքը Թուրքիային մտահոգում է ամերիկացիներին


Ջոզեֆ Դանֆորդ, արխիվ
Ջոզեֆ Դանֆորդ, արխիվ

«Թուրքիայի կողմից ռուսական արտադրության C-400 տիպի հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռբքերումը կարող է մտահոգել Միացյալ Նահանգներին», - շաբաթ օրը Կոլորադո նահանգի Ասպեն քաղաքում կայացած համաժողովի ընթացքում նման հայտարարությամբ է հանդես եկել Միացյալ Նահանգների Զինված ուժերի շտաբերի ղեկավարաների կոմիտեի նախագահ գեներալ Ջոզեֆ Դանֆորդը:

«Թուրքիայի կողմից C-400-ի ձեռքբերման մասին տեղեկություններ հայտնվել էին մամուլում և հերքվել: Բայց, եթե Անկարան անուհանդերձ որոշի գնել ռուսական արտադրության այդ համակարգերը, դա կառաջանցի ամերիկյան կողմի լուրջ մտահոգությունը», - հայտարարում էր Դանֆորդը:

Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Ֆիքրի Իշիքն անցած շաբաթ էր հայտարարել, որ ռուսական և թուրքական կողմերը գրեթե ամբողջությամբ կարողացել են ավարտել C-400 ի վաճառքի շուրջ բանակցությունները:

Նշենք, որ Անկարան 2,5 միլիարդ դոլար կվճարի ռուսական C-400 համակարգեր ձեռք բերելու համար։ Գործարքով նախատեսված է Անկարային երկու C-400 համակարգերի տրամադրում, ևս երկուսի արտադրության կազմակերպում հենց Թուրքիայում։ Այսինքն, խոսքը ոչ միայն այդ համակարգերը, այլև դրանց պատրաստման տեխնոլոգիան ձեռք բերելու մասին է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG