Մատչելիության հղումներ

Երևանում նշում են Վարդավառը


Այսօր նշվում է Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնը:

Ըստ qahana.am կայքի, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Պայծառակերպության տոնը նշում է նաև Վարդավառ անվանումով: Այն շարժական տոն է և նշվում է Զատկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելը։ Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ջրցան մեքենաները կշրջեն մայրաքաղաքի վարչական շրջանների բակերում և փողոցներում՝ անհրաժեշտ ծավալով ջուր ապահովելով Վարդավառի ջրախաղերի մասնակիցներին:

Ողջ օրվա ընթացքում տոնական միջոցառումներ կլինեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:

Ինչպես տեղեկացնում է qahana.am կայքը, Քրիստոսի Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթին ննջեցյալների հիշատակության օրն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG