Մատչելիության հղումներ

Հայաստանում է ԱՄՆ արտաքին առևտրի հարցերով բարձրաստիճան պատվիրակությունը


Հայաստան-ԱՄՆ Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի ստորագրումը, Վաշինգտոն, 7-ը մայիսի, 2015թ․
Հայաստան-ԱՄՆ Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի ստորագրումը, Վաշինգտոն, 7-ը մայիսի, 2015թ․

Քառորդ դարը բոլորած հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և համատեղ ջանքերով դրանք նոր լիցք կստանան: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ այսօր ընդունելով ԱՄՆ արտաքին առևտրի հարցերով բարձրաստիճան պատվիրակությանը՝ Առևտրի հանձնակատարի տեղակալ Դեն Մուլանիի գլխավորությամբ:

Մուլանին ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի հետ բազմակողմանի փոխգործակցության զարգացումը և առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը։

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները ջերմությամբ են վերհիշել 2015 թվականին Վաշինգտոնում կայացած հանդիպումը և ՀՀ նախագահի ներկայությամբ՝ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի ստորագրումը։

Նալբանդյանն ու Մուլանին քննարկել են Հայաստան - ԱՄՆ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին առնչվող հարցեր, մտքեր փոխանակել Առևտրի ու ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքների շուրջ։

Երկուստեք կարևորվել է առևտրատնտեսական ոլորտում իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հետագա խորացմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG