Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը ամերիկացի զբոսաշրջիկներին կարգելի այցելել Հյուսիսային Կորեա


Օտտո Վարմբիերը Հյուսիսային Կորեայի դատարանում՝ դատավճռի հրապարակումից հետո, Փհենյան, 16-ը մարտի, 2016թ․
Օտտո Վարմբիերը Հյուսիսային Կորեայի դատարանում՝ դատավճռի հրապարակումից հետո, Փհենյան, 16-ը մարտի, 2016թ․

ԱՄՆ իշխանությունները հաջորդ շաբաթվանից կարգելեն ամերիկացի զբոսաշրջիկներին այցելել Հյուսիսային Կորեա, հաղորդում է France-Presse լրատվական գործակալությունը:

Ըստ պաշտոնական տվյալների՝ տարեկան միջինը հազարից քիչ ավելի ամերիկացի զբոսաշրջիկ է այցելում Հյուսիսային Կորեա: Արգելքի մասին տեղեկացրել է Young Pioneer զբոսաշրջային գործակալությունը, որի ծառայություններից օգտվել է Օտտո Վարմբիերը՝ Հյուսիսային Կորեայում բանտարկված, ապա հայրենիք վերադարձվելուց հետո մահացած ամերիկացի ուսանողը:

22-ամյա Օտտո Վարմբիերը Հյուսիսային Կորեայի բանտում 17 ամիս էր անցկացրել: Նա Փհենյան էր այցելել Ամանորին: Այցի ավարտին ուսանողին օդանավակայանում ձերբակալել էին և մեղադրել հյուրանոցից գողություն կատարելու մեջ. խոսքը մասնավորապես պաստառի մասին է, որը կոչ էր անում «Զինվել հայրենասիրությամբ Կիմ Չեն Իրի օրինակով»: 2016 թվականի մարտին ամերիկացի ուսանողին դատապարտել էին 15 տարվա ծանր աշխատանքի: Ամերիկացի երիտասարդը հայրենիք վերադարձվելուց մեկ շաբաթ անց մահացել է:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Օտտո Վարմբիերի մահվան համար մեղադրել է հյուսիսկորեական իշխանություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG