Մատչելիության հղումներ

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց փոխադրելու կասկածանքով ձերբակալվել է Դատապարտյալների հիվանդանոցի աշխատակցուհին


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց փոխադրելու կասկածանքով՝ երեկ ձերբակալվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակցուհին, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Ըստ հաղորդագրության, «հուլիսի 20-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ՔԿ հիմնարկի զննումների համար նախատեսված սենյակում նույն հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի կրտսեր մասնագետ, արդարադատության ենթասպայի անձնական խուզարկության ժամանակ նրա սեռական օրգանում հայտնաբերվել է մեկանգամյա օգտագործման համար նախատեսված ներարկիչ՝ լցված սև գույն ունեցող խիստ կասկածելի հեղուկով»:

«Նյութագիտական /թմրամիջոցների քրեագիտական/ փորձաքննության եզրակացության համաձայն, փորձաքննությանը ներկայացված ներարկիչում առկա թանձր հեղուկը հանդիսանում է 23.75 գրամ վերջնական քաշով, «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոց: Դեպքի առթիվ հուլիսի 20-ին հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում», - հայտնում է կոմիտեն՝ նշելով, որ նույն օրն աշխատակցուհին ձերբակալվել է։

«Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ», - ասված է կոմիտեի հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG