Մատչելիության հղումներ

Հայաստանի սահմանամերձ գյուղերի գնդակոծությունների մասին օմբուդսմենի զեկույցը ուղարկվել է միջազգային կառույցներին


Օմբուդսմեն Արման Թաթոյան, արխիվ
Օմբուդսմեն Արման Թաթոյան, արխիվ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հերթական քայլն է ձեռնարկել ադրբեջանական զինուժի թիրախավորված գնդակոծությունների մասին միջազգային հանրությանը իրազեկելու ուղղությամբ, հաղորդում է օմբուդսմենի աշխատակազմը:

Հաղորդագրության համաձայն, Հայաստանի սահմանամերձ՝ մասնավորապես Տավուշի մարզի Բաղանիս, Ոսկեվան, Կոթի գյուղերում կատարված փաստահավաք աշխատանքների վերաբերյալ օմբուդսմենի հատուկ զեկույցի անգլերեն և ֆրանսերեն տարբերակներն ուղարկվել են միջազգային կառույցներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG