Մատչելիության հղումներ

Աննախադեպ բողոքի ակցիաներ Լեհաստանում՝ ընդդեմ ընդունված վիճահարույց օրենքի


Լեհաստան - Բողոքի ցույցը Վարշավայում, 20-ը հուլիսի, 2017թ․
Լեհաստան - Բողոքի ցույցը Վարշավայում, 20-ը հուլիսի, 2017թ․

Լեհաստանի քաղաքներում աննախադեպ բողոքի ակցիաներ են տեղի ունենում ընդդեմ խորհրդարանի կողմից երեկ ընդունված դատավարական համակարգի բարեփոխումների մասին օրենքի:

Ընդունված օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ խորհրդարանը լրացուցիչ լծակներ է ստանում դատավորների նշանակման հարցում: Լեհաստանի ընդդիմությունը պնդում է, որ այդպիսով խախտվում է իշխանության թևերի միջև հավասարակշռությունը:

Վարշավայում հազարավոր մարդիկ նախագահական նստավայրի մոտ երկրի նախագահ Անջեյ Դուդային կոչ են անում օգտվել վետոյի իրավունքից և «կասեցնել երկրում ժողովրդավարության փլուզման գործընթացը»:

Իշխող մեծամասնությունը, մինչդեռ, պնդում է, որ դատավարական բարեփոխումների նպատակն է դատավորներին ավելի արդյունավետ և հասարակության առաջ հաշվետու դարձնել:

Դատավարական այս բարեփոխումները կոշտ քննադատության է ենթարկել նաև Բրյուսելը: Եվրոպական միությունը այդ փոփոխությունները հակաժողովրդավարական է որակել և սպառնացել է դատի տալ Լեհաստանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG