Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատն այսօր հավանություն է տվել իշխող կուսակցության նախաձեռնած օրենսդրական փոփոխություններին, որոնցով առաջարկվում է պաշտոնանկ անել Ազգային դատական խորհդրի անդամներին, նորերի թեկնածությունն էլ հաստատել խորհդարանի կողմից: Փոփոխություններով ընդարձակվում են նաև Արդարադատության նախարարի լիազորություններն ու նախագահի վերահսկողությունը դատական համակարգի նկատմամբ:
Խորհդարանի որոշումը բողոքի նոր ալիք է բարձրացրել Վարշավայում, ուր բազմամարդ ցույցերը չեն դադարում օրեր շարունակ:
Վիճահարույց օրինագիծը պետք է հավանության արժանանա նաև խորհրդարանի վերին պալատում, որտեղ ևս իշխող կուսկացությունը մեծամասնություն է կազմում: