Մատչելիության հղումներ

Շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատավարությունը


Այսօր շարունակվում է «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով նիստը։

Այս գործով ևս, ինչպես «Սասնա ծռեր» զինված խմբի դատավարությունում, փաստաբանները շարունակում են պնդել, որ կարգադրիչներն իրենց խուզարկում են՝ զննության ենթարկելու փոխարեն, և որ դա անօրինական է։

Այսօր կարգադրիչների հետ վիճաբանություն ունեցավ փաստաբան Նինա Կարապետյանցը. նա հրաժարվում էր զննությունից, կարգադրիչների հետ փոքր վիճաբանությունից հետո նրան թույլատրեցին մուտք գործել նիստերի դահլիճ։

Հիշեցնենք, ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի շարք ծանր հոդվածներով՝ զանգվածային անկարգությունների հրահրում, նախապատրաստում, կազմակերպված խմբի կազմում զենքի ձեռքբերում, որի միջոցով պիտի զավթեր ռազմավարական նշանակության շենքեր։

Սեֆիլյանն ամբողջությամբ շինծու է որակում մեղադրանքները՝ կապելով իր քաղաքական գործունեության հետ:

Այս գործով 7 ամբաստանյալ է անցնում, այդ թվում՝ «տոնածառի գործով» երկու տարվա ազատազրկման դատապարտված Գևորգ Սաֆարյանը, ով մեղադրվում է 2015 թվականի ապրիլին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ։

Նշենք, որ 7 ամբաստանյալներից 6-ը զրկված են նիստերին մասնակցելու հնարավորությունից, և այսօրվա նիստին մասնակցում է միայն Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված միակ մեղադրյալ Հովհաննես Պետրոսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG