Մատչելիության հղումներ

Փաստաբանների պալատը օմբուդսմենի միջոցով փորձում է պարզել՝ ի՞նչ կարգով հաշվարկել դատավորի սանկցիայում նշված ժամանակը


Արա Զոհրաբյան, արխիվ
Արա Զոհրաբյան, արխիվ

Փաստաբանների պալատից տեղեկացնում են, որ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, խնդրելով դիմել ՀՀ դատարանների նախագահների խորհրդին՝ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված «նիստերի դահլիճից հեռացնել» դատական սանկցիայի կիրառման համար նախատեսված ժամանակի (ժամի) հաշվարկման կարգը պարզաբանելու նպատակով:

Իր գրության մեջ Զոհրաբյանը, մասնավորապես, նշել է՝ «գործնականում ծագում է խնդիր, երբ դատարանը ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամը մեկնաբանում է ոչ թե աստղաբաշխական կամ աշխատանքային ժամ իմաստով, այլ՝ դատական աշխատանքային ժամ իմաստով»:

Վերջին օրերին «Սասնա ծռեր» խմբի անդամների և Ժիրայր Սեֆիլյանի գործերով ընթացող դատական նիստերի ժամանակ դատավորները բազմիցս սանկցիաներ են կիրառել ամբաստանյալների պաշտպանների նկատմամբ՝ որոշակի ժամանակով նրանց նիստերի դահլիճից հեռացնելով: Սանկցիայի ենթարկված մի շարք փաստաբանների պնդմամբ, պատժի հայտարարումից հետո դատարանը ճիշտ չի հաշվարկում սանկցիայում նշված ժամանակահատվածը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG