Մատչելիության հղումներ

«Սասնա ծռերի» գործով նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրելյանը 15 րոպե ընդմիջում հայտարարեց՝ փաստաբանների կազմած արձանագրություններին ծանոթանալու համար։

Հիշեցնենք, այսօր «Սասնա ծռեր»-ի անդամներից 18-ի գործով դատական նիստի մեկնարկին փաստաբաններ Նինա Կարապետյանցը, Մուշեղ Շուշանյանն ու Արայիկ Պապիկյանը կրկին հրաժարվեցին կարգադրիչներին ցույց տալ իրենց պայուսակների պարունակությունը՝ նշելով, որ կարգադրիչներն իրենց ոչ թե զննության են ենթարկում, այլ խուզարկում են, որն էլ հակասում է օրենքին։

Կարգադրիչները նրանց թույլ չտվեցին մուտք գործել նիստերի դահլիճ։ Փաստաբաններն էլ արձանագրություն կազմեցին և ներկայացրեցին դատավորին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG