Մատչելիության հղումներ

Ռուսաստանը «վրեժ կլուծի» Լեհաստանից, եթե այդ երկրում հանեն խորհրդային հուշարձանները


Լեհաստան - Խորհրդային զինվորի հուշարձան մայրաքաղաք Վարշավայում, արխիվ
Լեհաստան - Խորհրդային զինվորի հուշարձան մայրաքաղաք Վարշավայում, արխիվ

Ռուսաստանը վրեժ կլուծի Լեհաստանից, եթե այդ երկրում ապամոնտաժեն Երկրորդ համաշխարհային պատերազմին առնչվող, խորհրդային տարիների հուշարձանները: Երեկ այս մասին հայտարարել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն՝ որակելով նման որոշումը «սրբապիղծ և ցինիկ»:

Մատվիենկոն նաև ասել է, որ արտգործնախարարությունը պատասխան միջոցառումներ է ձեռնարկում Վարշավայի դեմ:

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան օրեր առաջ վավերացրել է օրենքը, համաձայն որի՝ մեկ տարվա ընթացքում երկիրը պետք է ազատել կոմունիզմը հիշեցնող հուշարձաններից, այդ թվում՝ Կարմիր բանակին նվիրված:

Ռուսական կողմը պնդում է, որ այս քայլը վիրավորանք է ավելի քան 600 հազար սովետական զինվորներին, ովքեր իրենց կյանքի գնով ազատագրեցին Լեհաստանը նացիստներից: Մինչդեռ Լեհաստանում շատերը հակադարձում են՝ պնդելով, թե սովետական զորքերը հարգանքի արժանի չեն, քանի որ ոչ թե ազատագրել, այլ օկուպացրել են երկիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG