Լեհաստանի Սեյմը այսօր կողմ քվեարկեց օրենքի փոփոխությանը, որն արգելում է կոմունիստական քարոզչությունը կամ տոտալիտար այլ կարգերի անվանումների օգտագործումը շենք-շինությունների համար: Օրենքն արգելում է խորհրդային դարաշրջանի արձանների՝ այդ թվում Կարմիր բանակի արձանները:
408 պատգամավոր կողմ է քվեարկել, 7-ը՝ դեմ, 15-ը՝ ձեռնպահ:
Խմբագրված օրենքում նշվում է, որ արձաններն ու նմանատիպ այլ կառույցներ «չեն կարող հիշատակի տուրք մատուցել կոմունիզմը կամ այլ տոտալիտար կարգ խորհրդանշող անձանց, կազմակերպություններին, իրադարձություններին կամ թվականներին»:
Լեհաստանի տարածքում 469 նման կառույց կա, որոնցից շուրջ 250-ը նվիրված է Կարմիր բանակին: Լեհ օրենսդիրներն առաջարկում են օրենսդրական փոփոխության ուժի մեջ մտնելուց հետո 12 ամսվա ընթացքում ապամոնտաժել այդ կառույցները: