Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը քաղաքապետարանին առաջարկում է հետաձգել «Ֆիրդուսի» տոնավաճառի քանդումը


Երևան, «Ֆիրդուսի» տոնավաճառ, 19-ը հուլիսի, 2017 թ․

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քաղաքապետարանին առաջարկել է քննարկել «Ֆիրդուսի» տոնավաճառի առևտրի տաղավարների ապամոնտաժումը ժամանակավորապես դադարեցնելու հարցը՝ մինչև առևտուրն իրականացնող անձանց գործունեությունն այլ առևտրային տարածք տեղափոխելու հարցի վերջնական լուծումը:

Այս մասին «Ազատությանը» տեղեկացրին ՄԻՊ գրասենյակից: Այսօր ավելի վաղ հայտարարություն էր տարածվել, որ Պաշտպանը սեփական նախաձեռնությամբ այս հարցի քննարկման ընթացակարգ է նախաձեռնել:

Այսօր վաղ առավոտից մի քանի տասնյակ բանվորների ու ծանր տեխնիկայի հետ «Ֆիրդուսի» տոնավաճառի տարածք էին այցելել քաղաքապետարանի աշխատակիցները՝ փորձելով սկսել շուկայի քանդման աշխատանքները։ Հարակից տների բնակիչներն ու առևտրականները թեև ընդդիմացել են, բայց ավելի ուշ շուկայի քանդման փորձերը շարունակվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG