Մատչելիության հղումներ

Կաթողիկոսը շնորհավորել է Բակո Սահակյանին՝ վերընտրության առիթով


Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով:

Ղարաբաղի Ազգային ժողովի այսօր կայացած հատուկ նիստում Բակո Սահակյանը վերընտրվեց Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնում: Սահակյանի օգտին քվեարկեց 28 պատգամավոր: Նրա միակ մրցակից, Ստեփանակերտի նախկին քաղաքապետ, պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանի օգտին ձայն տվեց 4 պատգամավոր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG