Մատչելիության հղումներ

Համանախագահները նախապատրաստում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպում


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևանում հանդիպում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, արխիվ

ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահները նախապատրաստում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, որը նախատեսվում է անցկացնել Նյու Յորքում: Այս մասին այսօր հայտնել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

Վիեննայից լրագրողների համար կազմակերպված հեռուստակամրջի ընթացքում նա ասել է, որ համանախագահները առաջիկայում ևս ակտիվացնելու են իրենց ջանքերը: «Որքանով տեղյակ եմ, նրանք պատրաստվում են երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպմանը Նյու Յորքում, որից հետո հնարավոր է նախապատրաստական որոշ քայլեր արվեն բարձր մակարդակի նոր հանդիպում անցկացնելու համար», - ասել է նա:

Հիշեցնենք, հուլիսի 11-ին Բրյուսելում Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացնելու մասին։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG