Մատչելիության հղումներ

ԱԻՆ-ը զգուշացնում է՝ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 5-7 աստիճանով


Վարդավառը Երևանում, արխիվ
Վարդավառը Երևանում, արխիվ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է, որ հուլիսի 20-24-ը Հայաստանում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 39-40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11-15-ը ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG