Մատչելիության հղումներ

Ապրիլյան պատերազմի պատճառը նաև Բակո Սահակյանի կառավարման արդյունքն էր. քաղաքագետ


Լեռնային Ղարաբաղում ապրիլյան պատերազմի պատճառը նաև Բակո Սահակյանի կառավարման արդյունքն էր, «Ազատության» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ Սահակյանի կառավարումը չի կարողացել կանխարգելել այդ պատերազմը։

«Դրա հնարավորությունը կար, բայց քանի որ Բակո Սահակյանը զբաղված էր այլ գործերով, ոչ թե արդյունավետ կառավարելու, իր առջև սահմանադրական փոփոխություններ էր դրել՝ փոխարենը պատրաստվելու ապրիլյան պատերազմին, երկիրը կանգնեց այդ խնդրի առաջ։ Ու ապրիլյան պատերազմի պատասխանատվությունը նաև ընկնում է Բակո Սահակյանի վրա», - ասաց քաղաքագետը։

Նրա խոսքով՝ այսօր Լեռնային Ղարաբաղի կարևորագույն խնդիրը ռազմական բալանսը վերականգնելն է, որի ուղղությամբ Բակո Սահակյանը քայլեր չի ձեռնարկել։

«Համակարգը գտնվում է այնպիսի ճգնաժամի մեջ, որտեղ ֆունդամենտալ անհրաժեշտություն կա բարեփոխումների, որի ուղղությամբ որևէ քայլ չի կատարվում։ Այդ բարեփոխումների փոխարեն իշխանություն են կարծրացնում, որը հնարավորություն չունի այդ ճգնաժամերին ադեկվատ արձագանքելու, և այլ ճգնաժամերի մեջ ենք հայտնվելու, խնդիրն այստեղ է», - ասաց քաղաքագետը։

Հարցին՝ արդյոք այլընտրանքի բացակայությո՞ւնն է պատճառը, որ Լեռնային Ղարաբաղում այսպիսի վիճակ է, Արմեն Գևորգյանը պատասխանեց. - «Ոչ միայն այլընտրանքի բացակայությունն է, այլ նաև կոնկրետ Բակո Սահակյանի և Սերժ Սարգսյանի ցանկությունը՝ իշխանությունը Հայաստանում և Արցախում, այսպես ասած, կարծրացնել և հնարավորինս բոլոր փոփոխությունները սահմանափակել»։

Ըստ քաղաքագետի, Սերժ Սարգսյանը Հայաստանում Սահմանադրություն փոխեց, որպեսզի 2019-ին հնարավորություն ստանա իր իշխանությունը երկարաձգելու։ «Բակո Սահակյանն էլ նույնը կատարեց Արցախում, որպեսզի կարողանա իր իշխանությունը երկարաձգել, ու իշխանությունը երկարաձգելու համար ինքն անպայման պետք է այնպես աներ, որ այլընտրանքը բացակայեր, որովհետև Բակո Սահակյանը Սահմանադրություն չէր փոխում, որպեսզի այլընտրանք լիներ ինչ-որ մեկի հետ մրցակցել, Բակո Սահակյանը Սահմանադրությունը փոխում էր, որ միայն ինքը լինի իշխանությունում», - ասաց Գրիգորյանը:

Երեկ Բակո Սահակյանը վերընտրվեց Լեռնային Ղարաբաղի նախագահ։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG