Մատչելիության հղումներ

«Պետական մարմինների հանդեպ վստահության պակասի պատճառով նաև մեր աշխատանքն է ստվերվում». օմբուդսմեն


«Պետական համապատասխան մարմինների հանդեպ վստահության պակասի պատճառով նաև մեր աշխատանքն է ստվերվում», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ նշելով. - «Մենք շատ դեպքերում մեզ վրա դրա հետևանքը զգում ենք։ Այդ խնդիրը կա»։

«Դրա համար պետական բոլոր ինստիտուտները, մարմինները պետք է կատարեն իրենց լիազորությունները հավուր պատշաճի, որ ժողովուրդը, քաղաքացիներն ունենան վստահություն նաև նրանց նկատմամբ, օրինակ, նույն հնարավոր ծեծի, կամ բռնության գործադրման վերաբերյալ գործերը, դրանք պետք է շատ արագ ընթացք ստանան, հնարավորինս հրապարակային լինեն՝ տուժողների արագ ներգրավմամբ և այլն, սրանք գործոններ են, որոնք բարձրացնում են պետական համակարգի հանդեպ վստահությունը», - ասաց Թաթոյանը։

Օգտատիրոջ դիտարկմանը, թե իշխանությունը պետք է փոխվի, եթե ժողովրդի մեծամասնության կողմից չունի վստահություն, Թաթոյանն այսպես արձագանքեց. - «Դրանք քաղաքական բնույթի կատեգորիաներ են, որոնցով ես չեմ առաջնորդվում։ Ես աշխատում եմ պետական մարմինների հետ, և երբ խոսում էի այդ հարցի մասին, ես հենց այդ տեսանկյունից էի խոսում, որ մենք ունենք պետական մարմինների հանդեպ վստահության խնդիր, և այդ առումով պետական մարմինները պետք է էլ ավելի պատշաճ աշխատեն, միջոցներն էլ ավելի արդյունավետ ձեռնարկեն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG