Մատչելիության հղումներ

Ուկրաինան և Վրաստանը սերտացնում են կապերը պաշտպանության ոլորտում


«Վրաստանն ու Ուկրաինան կարող են մեկը մյուսի վրա հույս դնել, երբ խոսքը վերաբերում է արտաքին սպառնալիքներին»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը Թբիլիսիում՝ վրացի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսում: Որպես օրինակ Պետրո Պորոշենկոն հիշել է՝ ինչպես էին բազմաթիվ վրացի կամավորներ 2014-ին աջակցում ուկրաինական բանակին՝ ռուսական ագրեսիայի դեմ պայքարում:

Պորոշենկոն նախօրեին է ժամանել Վրաստան՝ երկօրյա պաշտոնական այցով:

ՆԱՏՕ-ի անդամակցության ձգտող երկրները ռազմավարական համագործակցության վերաբերյալ հռչակագիր են ընդունել՝ ամրապնդելով կապերը պաշտպանության ոլորտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG