Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ առաքելությունը վաղը շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի


Հայ զինվորները՝ մարտական հենակետում, արխիվ

ԵԱՀԿ առաքելությունը վաղը՝ հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի Օմարի լեռնանցքում։

Ըստ Ղարաբաղի արտգործնախարարության, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

«Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG