Մատչելիության հղումներ

Ֆեդերերը 8-րդ անգամ նվաճեց Ուիմբլդոնի տիտղոսը


Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը հուլիսի 16-ին կայացած Ուիմբլդոնի տղամարդկանց մենապայքարի եզրափակչում պարտության է մատնել խորվաթ Մարին Չիլիչին՝ 8-րդ անգամ դառնալով մրցաշարի հաղթող: Ֆեդերերը հաղթել է 3 սեթերում՝ 6:3, 6:1, 6:4 հաշվով:

«Ես վստահ չէի, որ ևս մեկ անգամ կհասնեմ եզրափակիչ: Բայց միշտ հույս եմ ունեցել, որ գուցե կարող եմ վերադառնալ և նորից հաղթել», - նշել է թենիսիստը:

Ֆեդերերը վերջին անգամ Ուիմբլդոնում հաղթել էր 2012 թվականին: Սա շվեյցարացու 8-րդ հաղթանակն է Ուիմբլդոնի եզրափակչում և «Մեծ սաղավարտ»-ի 18-րդ տիտղոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG