Մատչելիության հղումներ

Ավստրալիան կոչ է անում Ռուսաստանին համագործակցել «Մալազիական ավիաուղիների» օդանավի կործանումը բացահայտելու գործում


«Մալազիական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռը վթարից հետո, արխիվ

Ավստրալիան հորդորել է Ռուսաստանին նպաստել «Մալազիական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռի կործանման մեղավորներին գտնելուն ուղղված նոր ջանքերին: Ինքնաթիռը վթարի էր ենթարկվել 2014-ի հուլիսին ռուս-ուկրաինական սահմանին, որտեղ այդ ժամանակ թեժ մարտեր էին ընթանում: 298 մարդ մահացել էր, նրանց թվում 38 ավստրալացի:

Նիդերլանդների իրավապահները մեկ տարի անց հայտարարեցին, որ Ամստերդամից Կուալա Լումպուր ուղևորվող օդանավը կործանվել էր ռուսական արտադրության «Բուկ» հրթիռի հարվածից:

Ռուսաստանը, որը հերքում է, թե որևէ կերպ ներգրավված է Արևելյան Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին,հերքում է նաև, թե իր հրթիռներից մեկը կարող էր խոցել ինքնաթիռը:

Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոփն այսօր կոչ է արել Ռուսաստանին հետևել ՄԱԿ-ի բանաձևին, որում ասվում է, որ «բոլոր պետությունները պետք է համագործակցեն, որպեսզի սպանության մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG