Երեկ ժամը 15:42 ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբավայրում, կրակը տարածվում է դեպի մոտակա տներ, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ):
Հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մոտ 3 հազար խորանարդ մետր աղբ, հրդեհը տարածվում է մոտակա բնակավայր:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են քաղաքապետարանի կոմունալ բաժնի ջրատարներ և հատուկ տեխնիկա:
Ժամը 8-ի դրությամբ այրվում էր մոտ 6 հազար խմ (երկու տեղամասով) կուտակած աղբ, որից 3 հազար խմ-ի տարածումը դեպի բնակելի հատված կանխվել է, շարունակվում են մնացած հատվածի հրդեհաշիջման աշխատանքները, հաղորդում է ԱԻՆ-ը՝ խոստանալով լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել: