«Իսլամական պետություն»-ը (ԻՊ) երեկ հայտարարել է, որ իր վրա է վերցնում պատասխանատվությունը Եվրոպայում անցած ամիս տեղի ունեցած հարձակման երկու փորձերի համար։
Ծայրահեղական խմբավորման առցանց պարբերականը նշել է այն մարդու անունը, ով հունիսի 19-ին Փարիզում Ելիսեյան Դաշտեր (Շանզ Էլիզե) հայտնի պողոտայում պայթուցիկով և զենքով լի մեքենայով հարվածել էր ոստիկանական մեքենային։ Այդ դեպքի ժամանակ, հիշեցնենք, վարորդը տեղում մահացել է, այլ տուժածներ չկան։
Պարբերականը նաև նշել է Բրյուսելի կենտրոնական կայարանում հունիսի 21-ին ոչ մեծ պայթյուն իրականացնողի անունը, ով, հիշեցնենք, սպանվել է անվտանգության ուժերի կողմից: Այլ տուժածներ այստեղ ևս չեն եղել։