Մատչելիության հղումներ

Արտակարգ պատահար Փարիզի Շանզ Էլիզեում


Ֆրանսիա - Ոստիկանները դեպքի վայրում, Փարիզ, 19-ը հունիսի, 2017թ․
Ֆրանսիա - Ոստիկանները դեպքի վայրում, Փարիզ, 19-ը հունիսի, 2017թ․

Փարիզի Ելիսեյան Դաշտեր (Շանզ Էլիզե) հայտնի պողոտան փակվել է այն բանից հետո, երբ երեկ մի ավտոմեքենա բախվել է ոստիկանական մեքենային:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության խոսնակի փոխանցմամբ՝ վարորդը, որը տեղում մահացել է, զինված է եղել: Ոստիկանությունը ենթադրում է, որ հարվածը կանխամտածված է եղել:

Պաշտոնական աղբյուրները հաղորդում են, որ տուժածներ չկան:

Զբոսաշրջիկների կողմից սիրված այս փողոցում երկու ամիս առաջ հարձակում էր տեղի ունեցել, մի ոստիկան զոհվել էր, երկուսը՝ ծանր վիրավորվել: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Ֆրանսիայում, հիշեցնենք, արտակարգ դրություն է հայտարարված մի քանի արյունալի ահաբեկչական հարձակումներից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG