Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում չեղարկել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, քանի դեռ Մոսկվան չի համաձայնել Ուկրաինայում և Սիրիայում պատերազմող կողմերի միջև բանակցությունների ճանապարհով խաղաղության հաստատմանը:
Երեկ դեպի Փարիզ ճանապարհին օդանավում լրագրողների հետ զրույցում Թրամփն ասել է, որ չի չեղարկի պատժամիջոցները, մինչև Սիրիայի և Ուկրաինայի հարցերում իրենց և բոլոր կողմերին բավարարող լուծումներ չգտնվեն: