Մատչելիության հղումներ

Հարուցվել է քրեական գործ հունիսի 28-ին դատարանի բակում տեղի ունեցածի կապակցությամբ


Փաստաբան Լուսինե Սահակյան, արխիվ
Փաստաբան Լուսինե Սահակյան, արխիվ

Փաստաբան Լուսինե Սահակյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ երկու շաբաթ առաջ դատարանի բակում «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի եղբոր՝ Դավիթ Եղիազարյանի կողմից «ոստիկանին բռնության ենթարկելու», ինչպես նաև «ոստիկանի կողմից իր գործունեությունը խոչընդոտելու» կապակցությամբ։

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Սասնա ծռեր»-ի գործով դատական հերթական նիստի մեկնարկին դատարանի շենքի բակից բերման ենթարկվեց Դավիթ Եղիազարյանը, ըստ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի՝ ոստիկանին հարվածելու համար։

Այդ օրը դատարանի շենքի մոտ միջադեպ տեղի ունեցավ նաև դատարանի նիստերի դահլիճ մուտք գործելու թույլտվություն չստացած փաստաբաններ Լուսինե Սահակյանի, Արա Զաքարյանի և ոստիկանության «կարմիրբերետավորների» միջև։ Սահակյանը, մասնավորապես, փորձում էր մոտենալ բերման ենթարկվող քաղաքացուն, ոստիկանները թույլ չէին տալիս։

Նշենք, որ բերման ենթարկվելուց ժամեր անց Դավիթ Եղիազարյանն ազատ էր արձակվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG