Մատչելիության հղումներ

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների օրինագծի ընդունումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ձգձգվում է


ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայան, արխիվ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայան, արխիվ

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանն ասել է, որ ցանկանում է հնարավորինս արագ քայլեր ձեռնարկել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների օրինագիծը կյանքի կոչելու համար, չնայած նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դեմ է դրան՝ պնդելով, որ նախագիծը խախտում է Սպիտակ տան իրավունքները:

Հայտնի օրինագիծը, որ անցած ամիս ձայների 98 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ ընդունվեց Սենատում, սահմանափակում է ԱՄՆ նախագահի հնարավորությունները՝ ապագայում Ռուսաստանի նկատմամբ քաղաքականություն վարելու համար:

Ռայանի խոսքով՝ չնայած Թրամփն ասում է, որ հույս ունի բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, օրենսդիրների մեծ մասը՝ և՛ հանրապետականները, և՛ դեմոկրատները, ավելի կոշտ դիրքորոշում ունեն Մոսկվայի նկատմամբ:

Այդուհանդերձ, դեմոկրատները մտավախություն ունեն, որ Ներկայացուցիչների պալատի ղեկավարն ու հանրապետականները ձգձգում են օրինագծի ընդունումը՝ Թրամփի վարչակազմին հաճոյանալու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG