Մատչելիության հղումներ

Թրամփը վստահեցնում է՝ տեղյակ չի եղել որդու և ռուս իրավաբանի հանդիպման մասին


Դոնալդ Թրամփ ավագը որդու՝ Դոնալդ Թրամփ կրտսերի հետ, արխիվ
Դոնալդ Թրամփ ավագը որդու՝ Դոնալդ Թրամփ կրտսերի հետ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցնում է՝ տեղյակ չի եղել, որ իր ավագ որդին հանդիպել է ռուս իրավաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ ընտրարշավի ժամանակ, սակայն չի մեղադրում որդուն այդ վիճահարույց քայլի համար:

Reuters-ին տված հարցազրույցում նախագահ Թրամփը նաև ավելացրել է․ - «Քաղաքական դաշտում շատ պրոֆեսիոնալ մարդիկ ընդունեցին, որ յուրաքանչյուրն էլ նման բան կաներ»:

Այդուհանդերձ, Միացյալ Նահանգներում այսօր խնդրին նայում են իրավական հարթության մեջ, մասնավորապես՝ արդյոք օրենքի խախտում չէ՞, երբ նախագահի թեկնածուն արժեքավոր ինչ-որ բան է ստանում օտար կառավարության կողմից:

Դոնալդ Թրամփ կրտսերը, հիշեցնենք, էլեկտրոնային նամակագրություն հրապարակեց, որից պարզ է դառնում, որ ռուսաստանցի բարձրաստիճան դատախազը, ինչպես նաև իրավաբան Վեսելնիցկայան նախընտրական շրջանում Թրամփի թիմին առաջարկել են դեմոկրատ Հիլարի Քլինթոնին վարկաբեկող տեղեկություն տրամադրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG