Մատչելիության հղումներ

Համանախագահները հայտարարությամբ հանդես եկան Բրյուսելի հանդիպման վերաբերյալ


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևանում, հունիս, 2017թ․

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր հայտարարությամբ են հանդես եկել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ հուլիսի 11-ի երեկոյան Բրյուսելում կայացած հանդիպման վերաբերյալ:

Հայտարարությունում, որի տեքստը հրապարակված է ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում, Ռիչարդ Հոգլանդը, Իգոր Պոպովը և Ստեֆան Վիսկոնտին նշում են, որ հանդիպման նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ հետագա աշխատանքի եղանակները քննարկելն էր:

«Նախարարները համաձայնեցին իրենց նախագահներին փոխանցել այս տարի ավելի ուշ բարձր մակարդակի հանդիպման՝ համանախագահների առաջարկը: Համանախագահներն իրենց աջակցությունն առաջարկեցին այդ հանդիպումը կազմակերպելու հարցում», - ասված է հայտարարությունում:

Քննարկվել է նաև ներկայիս իրավիճակը շփման գծում, նշում են միջնորդները՝ առանց մանրամասներ հաղորդելու:

Նախարարները և համանախագահները համաձայնել են կրկին հանդիպել Նյու Յորքում սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի ընթացքում, ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG