Մատչելիության հղումներ

Պետդեպարտամենտ․ ԱՄՆ-ը և Ռուսաստանը վերականգնում են բարձր մակարդակով բանակցությունները


ԱՄՆ փոխպետքարտուղար Թոմաս Շանոն, արխիվ
ԱՄՆ փոխպետքարտուղար Թոմաս Շանոն, արխիվ

Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը վերականգնում են բարձր մակարդակով բանակցությունները, որոնք միտված են երկու երկրների միջև առաջացած հիմնական խոչընդոտների վերացմանը, երեկ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը:

Հուլիսի 17-ին՝ եկող շաբաթ նախատեսված է փոխպետքարտուղար Թոմաս Շենոնի և Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովի հանդիպումը Վաշինգտոնում՝ դիվանագիտական մի շարք հարցեր կարգավորելու նպատակով:

Նախանցած շաբաթ, հիշեցնենք, Մոսկվան չեղարկեց Ռյաբկովի այցը Միացյալ Նահանգներ՝ Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցների սահմանումից հետո:

Հուլիսի 7-ին Համբուրգում՝ Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում, կայացավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG