Մատչելիության հղումներ

Կրեմլը չեղարկել է ԱՄՆ փոխպետքարտուղար Թոմ Շենոնի և Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի միջև նախատեսված հանդիպումը: Հունիսի 21-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն տարածել է Ռյաբկովի հայտարարությունը, ով ասել է, թե հանդիպման չեղարկումը ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման պատասխանն է:

Ռյաբկով-Շենոն հանդիպումը ծրագրված էր հունիսի 23-ին, Սանկտ Պետերբուրգում: Այսօր Ռյաբկովն ասել է նաև, թե «առկա իրավիճակը չի նպաստում երկխոսության այս փուլի անցկացմանը»:

Հունիսի 20-ին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունն ընդլայնել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ նոր ցանկում ներառելով Ռուսաստանի ընկերությունների և քաղաքացիների ևս 38 անուններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG