Մատչելիության հղումներ

Ստավրոպոլի երկրամասում շրջվել է Երևան-Անապա միկրոավտոբուսը. կա 3 տուժած


Լուսանկարը՝ արտակարգ իրավիճակների նախարարության
Լուսանկարը՝ արտակարգ իրավիճակների նախարարության

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Ստավրոպոլի երկրամասի Նևիննոմինսկ քաղաքի մոտակայքում այսօր ժամը 13։55-ին շրջվել է Երևան-Անապա երթուղով ընթացող Mercedes Vito մակնիշի 34 FZ 906 պետհամարանիշով միկրոավտոբուսը, կա 3 տուժած, զոհեր չկան:

Ըստ նախարարության, միկրոավտոբուսում եղել է Հայաստանի յոթ քաղաքացի. վարորդը՝ 1961 թվականին ծնված Սեյրան Շահվերդյանը, ուղևորներ՝ 1961 թվականին ծնված Արսեն Ազիզյանը և 1985 թվականին ծնված Սոֆիկ Ալոյանը, հոսպիտալացվել են Նեվիննոմինսկ քաղաքի հիվանդանոց, իսկ մյուսները՝ այլ տրանսպորտային միջոցներով շարունակել են ճանապարհը:

Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG