Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) այսօր արտահերթ նիստում 2018 թվականի մարտի 11-ը, 2018 թվականի հունիսի 10-ը և 2018 թվականի հոկտեմբերի 21-ը սահմանել է Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների քվեարկության օրեր։
ԿԸՀ-ն նշում է, որ Ընտրական օրենսգրքի համաձայն` համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրություններ կարող են անցկացվել տարին մինչև չորս անգամ: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրությունների քվեարկության օրերը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: