Մատչելիության հղումներ

Ավստրիայում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը


Այսօր Մաուէրբախում` ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ-պաշտոնական հանդիպման շրջանակներում, կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։

Ըստ Հայաստանի արտգործնախարարության, երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները անդրադարձել են երկկողմ դաշնակցային փոխգործակցության մի շարք հարցերի` հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։

Հանդիպման օրակարգում էր ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը։ Այս համատեքստում երկուստեք շեշտվել է Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը։

Նշենք, որ այսօր ավելի ուշ տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG