Մատչելիության հղումներ

Բրյուսելում այսօր տեղի կունենա Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը. ԱԳՆ


Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Մոսկվայում, արխիվ

Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամադյարովի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարությունը։

Ավելի վաղ ռուսաստանյան լրատվամիջոցները, հղում տալով դիվանագիտական աղբյուրներին, հաղորդել էին այն մասին, որ հանդիպումը կայանալու է հուլիսի 11-ին՝ Վիեննայի մերձակա Մաուէրբախ քաղաքում, ԵԱՀԿ մասնակից-երկրների արտգործնախարարների ոչ-պաշտոնական հանդիպման շրջանակում: Անցած շաբաթ շփման գծում լարվածության կտրուկ աճից հետո, երբ արտգործնախարարների հանդիպման շուրջ կասկածներ էին առաջացել, ո՛չ Երևանը, ո՛չ էլ Բաքուն չէին բացառել, որ հուլիսի 11-ի հանդիպումը, այնուամենայնիվ, կկայանա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG