Մատչելիության հղումներ

Amnesty International-ը պահանջում է քննել Չեչնիայում սպանությունների մասին լուրը


Կալանավայր Չեչնիայում, արխիվ
Կալանավայր Չեչնիայում, արխիվ

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը Ռուսաստանից պահանջել է հետաքննություն սկսել Չեչնիայում 27 մարդկանց ապօրինի գնդակահարության մասին մամուլում հրապարակված հաղորդագրության հիման վրա:

«Անվտանգության ուժերը չեն կարող մարդկանց կտտանքների ենթարկել կամ սպանել և չպատժվել՝ շնորհիվ պետական կրծքանշանի», - հայտարարել է Amnesty International-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի փոխտնօրեն Դենիս Կրիվոշեևը:

Չեչնիայում ապօրինաբար սպանված քաղաքացիների ցուցակները «Նովայա գազետա» պարբերականին փոխանցել է մի անանուն աղբյուր:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ ասել է, որ «իշխանությունը ի գիտություն է ընդունել թե՛ այդ «Նովայա գազետա»-ի հաղորդագրությունը, թե՛ Չեչնիայի իրավապահների կողմից այն կտրականապես հերքելու մասին հայտարարությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG