Մատչելիության հղումներ

Չեչնիայում ենթադրաբար սպանվել է 27 մարդ. «Նովայա գազետա»


Կալանավայր Գրոզնիում, Չեչնիա
Կալանավայր Գրոզնիում, Չեչնիա

Ռուսաստանյան «Նովայա գազետա» պարբերականը, վկայակոչելով իր երկու աղբյուրները, հայտնում է, որ 2017 թվականի հունվարի 26-ի գիշերը Չեչնիայում ենթադրաբար սպանվել է 27 մարդ: Թերթի աղբյուրները Չեչնիայի հարցով Ռուսաստանի Քննչական ծառայությունից և Հանրապետության ղեկավարի աշխատակազմից են:

Լրագրողները պարզել են, որ 27 սպանվածները «իրավապահների» ձեռքում են հայտնվել Չեչնիայում 2016 թվականի դեկտեմբերին սկսված զանգվածային ձերբակալությունների ժամանակ: Ձերբակալվածների մասով, ինչպես նշվում է հրապարակման մեջ, պաշտոնական գրություններ չեն եղել, նրանց մեղադրանք չի առաջադրվել: Ձերբակալվածներին տեղավորել են «նկուղներում և ոստիկանական բաժանմունքներում»,- գրում է թերթը: Թերթի տրամադրության տակ են հայտնվել ձերբակալվածների անձնական տվյալները, սակայն լրագրողներին չի հաջողվել պարզել նրանց հետագա ճակատագիրը:

«Այդ անձանց ճակատագրի մասին ինչ-որ բան պարզելու մեր բոլոր փորձերը բախվել են մեր զրուցակիցների աննկարագրելի վախին», - գրում է «Նովայա գազետա»-ն: Չեչեն պաշտոնյաներից մեկն էլ խուճապահար հրաժարվել է մեկնաբանությունից և ասել. - «Բոլոր նրանք, ում ձերբակալել էին հունվարին Շալեում, այլևս չկան. Մի փնտրեք նրանց»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG