Մատչելիության հղումներ

Տաքսու վարորդները բողոքի ակցիա կիրականացնեն ընդդեմ քաղաքապետարանի


Տաքսու վարորդները պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել` ընդդեմ քաղաքապետարանի։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգա»-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ ցուցարարները պահանջելու են ավելացնել տաքսիների համար նախատեսված կայանատեղիները։

«Վերջին ակցիայի ժամանակ ասացին, որ 100 կայանատեղի են տրամադրել, էդ բողոքի հիման վրա մի չորս հատ էլ ավելացրեցին ու գնացին։ 25-30 հազար հոգուն տրամադրել 100 կայանատեղի, դա ամոթալի հայտարարություն է։ Հիմա մենք նորից ենք ակցիա անելու, բողոքելու ենք` թե՛ գնի բարձրացման դեմ, թե՛ խաբեության դեմ։ Մենք ունենք ներքին պատերազմն քաղաքապետարանի հետ, իրենք տաքսիստներին շատ տեղ չեն հատկացնում, որպեսզի իրենց կարմիր գծերին շատ հատկացնեն, որ շատ գումար կորզեն», - ասաց ՀԿ ղեկավարը։

Նա նշեց, որ Երևանում մոտ 20-30 հազար մարդ փորձում է իր խնդիրը լուծել տաքսի վարելով։

«Նորից կհրավիրեք, նորից կբացատրենք, որ դուք եռամսյակը, վեց ամիսը մեկ ստում եք, կանչում եք, մի վեց հատ ավելացնում եք ու վերջ։ Իրենք են ազգը դարձրել տաքսու վարորդ, տաքսու երկիր դարձրել, դե ուրեմն թող տեր կանգնեն», - ասաց Հովհաննիսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել՝ այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG