Ամերիկյան զինուժի ծովային հետևակին պատկանող ինքնաթիռի կործանման հետևանքով 16 մարդ է զոհվել:
BBC-ի փոխանցմամբ, ինքնաթիռը կործանվել է ԱՄՆ Միսիսիպի նահանգում՝ Ջեքսոն նահանգային կենտրոնից 160 կիլոմետր հյուսիս:
KC-130 Hercules օդանավում գտնվող որևիցե մեկը ողջ չի մնացել: Դեռևս չի հրապարակվել ռազմական ինքնաթիռի կործանման պաշտոնական պատճառը: