Ամերիկյան Հավայի նահանգում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել, ով մեղադրվում է «Իսլամական պետության» ահաբեկիներին նյութատեխնիկական աջակցություն, այդ թվում դրոն և մարտական պատրաստության հրահանգներ տրամադրելու մեջ:
34-ամյա ամերիկացի զինծառայողը` Իաիկա Էրիկ Քանգը, սերժանտի կոչում ունի: Նա Հավայի նահանգ է տեղափոխվել Իրաքում և Աֆղանստանում մարտական ծառայությունից հետո:
Ամերիկյան Հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալներով, Քանգը հավատարմության երդում է տվել «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին: