Մատչելիության հղումներ

Տեղական վճարի վրա ավելացված արժեքի հարկ գանձելն անօրինական է. Տիգրան Քեյան


Տեղական վճարի վրա ավելացված արժեքի հարկ գանձելն անօրինական է։ Այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության ղեկավար Տիգրան Քեյանը։

«Տեղական վճարի վրա ավելացված արժեքի հարկ գանձելն անօրինական է, տենց բան չկա, ո՞վ է այդ հաշվարկը կատարել, նման բան գոյություն չունի», - ասաց Քեյանը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ քաղաքապետարանը հայտարարեց, որ օգոստոսի 1-ից ավտոկայանատեղի համար sms հաղորդագրության միջոցով 1 ժամվա կայանման համար գանձվող գումարը կկազմի 149 դրամ, նախկին 100-ի փոխարեն, իսկ մեկ օր կայանման համար նախկին 500 դրամի փոխարեն կգանձվի 748 դրամ:

Քաղաքապետարանը պնդում է, որ ավտոկայանատեղի վճարը չի փոխվել, ընդամենը գանձվելու է sms-ի միջնորդավճարն ու ավելացված արժեքի հարկը:

«Եթե 100 դրամը դառնում է 149 դրամ, ուրեմն դա թանկացում է, գնի բարձրացում է դիտվում», - ասաց ՀԿ ղեկավարը` շարունակելով. - «Քաղաքապետարանը հաղորդագրություն էր տարածել, որ sms հաղորդագրությունը մինչ այս այլընտրանքային է համարվել, դրա համար այդ գումարները չենք գանձել քաղաքացիներից, քանի որ չունեինք տերմինալներ տեղադրված, բայց գիտենք, որ նման տերմինալներ ամբողջ քաղաքում չէ տեղադրված, որտեղ որ առկա են կարմիր գծեր, ու իմ փորձը ցույց է տվել, որ մինչև օգոստոսի 1-ը չեն էլ հասցնի նման տերմինալներով տվյալ տարածքները կահավորել», - ասաց Քեյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել՝ այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG