Մատչելիության հղումներ

Վախճանվել է մեդիամենեջեր և բլոգեր Անտոն Նոսիկը


51 տարեկան հասակում մահացել է ռուսաստանյան հանրահայտ լրագրող և բլոգեր Անտոն Նոսիկը, BBC-ի փոխանցմամբ այս մասին տեղեկացրել է նրա մերձավոր ընկեր Դեմիան Կուդրյավցևը` The Moscow Times և "Ведомости" թերթերի սեփականատերը:

«Այս գիշեր Մոսկվայում մահացել է Անտոն Նոսիկը: Եթե ուզում եք օգնել` հանգիստ թողեք նրա ընտանիքին: Հուղարկավորության օրվա և վայրի մասին կտեղեկացվի», - «Թվիթերում» գրել է Կուդրյավցևը:

Նախնական տեղեկություններով, մահվան պատճառը սրտի կաթվածն է:

Նոսիկը մասնակցել է ռուսաստանյան մի շարք ազդեցիկ ինտերնետային լրատվական հարթակների ստեղծմանը, այդ թվում` Lenta.ru, Gazeta.ru և NEWSru.com: Նա նաև զբաղեցրել է LiveJournal բլոգային հարթակի սեփականատեր SUP Media ընկերության մեդիատնօրենի պաշտոնը և ըստ Яндекс-ի` մտնում էր ռուսաստանյան ամենահայտնի բլոգերների տասնյակի մեջ:

Անտոն Նոսիկը ջերմ հարաբերություններ ուներ բազմաթիվ հայ բլոգերների հետ, պարբերաբար այցելում էր Հայաստան և Լեռնային Ղարաբաղ, վերջին անգամ նա Ստեփանակերտ էր այցելել այս տարվա մարտին` մասնակցելու բլոգերների ֆորումին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG