Մատչելիության հղումներ

«Այնպես չէ, որ վարկանիշի համար պետք է ոչ կիրթ հաղորդումներ անել». ԱԺ-ն քննարկում է ՀՌԱՀ աշխատանքը


ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանը ԱԺ-ում քննարկման ժամանակ, 7-ը հուլիսի, 2017թ․
ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանը ԱԺ-ում քննարկման ժամանակ, 7-ը հուլիսի, 2017թ․

«Մենք մեր ենթագիտակցության մեջ մտցրել ենք, որ եթե հեռուստաընկերություններին վարկանիշ է պետք, պետք է անպայման պլինտուսից ցածր մակարդակ լինի», - այսօր Ազգային ժողովում իր դժգոհությունը հայտնեց խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) 2016 թվականի գործունեությունը քննարկելու ժամանակ։

«Կարելի է և՛ վարկանիշային հաղորդումներ ունենալ, և՛ որակյալ։ Ե՛վ «Ուրախների ու հնարամիտների ակումբ»-ը, և՛ «Ինչ, Որտեղ, Երբ»-ը և բավական հոգևոր ազգային հաղորդումներ կան, այնպես չէ, որ վարկանիշի համար պետք է ոչ կիրթ հաղորդումներ անել։ Կարելի է և' վարկանիշ ապահովել, և' կարելի է որակյալ հաղորդում կազմակերպել», - ասաց Շարմազանովը:

ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանն էլ արձագանքեց՝ ասելով, որ հանձնաժողովի տիրույթում չէ հեռուստածրագրերի բովանդակային, խմբագրային քաղաքականությունը։

«Բայց ամեն դեպքում, որպես քաղաքացի, որպես ծնող համաձայն եմ։ Վստահ եմ, որ մեր հեռուստաընկերությունների ղեկավարներն էլ են Ձեզ պես մտածում, ուղղակի Ձեր ասած այս խնդիրները՝ վարկանիշային և այլն, չեն կարող չազդել այս ոլորտի վրա, քանի որ առաջին հերթին դա պետք է դիտարկել որպես բիզնես ոլորտ, այնպես որ՝ այդ համատեղությունը պետք է հնարավորինս ճիշտ լինի։ Ինչ վերաբերում է սերիալներին, դա նաև համաշխարհային թրենդ է, մենակ մեզ մոտ չէ, հուսանք, որ այդ ամեն ինչը կկարգավորվի»,- ասաց Բունիաթյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG