Մատչելիության հղումներ

Հուլիսի 9-10-ը օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ ԱԻՆ


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Հայաստանի տարածքում հուլիսի 9-10-ը օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ):

Հաղորդագրության համաձայն՝ հուլիսի 8-ին Վայոց ձորում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում, հուլիսի 9-ին՝ արևելյան շրջաններում, հուլիսի 10-ին՝ հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հուլիսի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG