Մատչելիության հղումներ

ՌԴ պատվիրակ․ Սիրիայի հարցով Աստանայի բանակցություններում էական համաձայնություն է ձեռք բերվել


Ղազախստան - Սիրիայի հարցով բանակցությունների 5-րդ փուլը Աստանայում, 5-ը հուլիսի, 2017թ․
Ղազախստան - Սիրիայի հարցով բանակցությունների 5-րդ փուլը Աստանայում, 5-ը հուլիսի, 2017թ․

Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի դիվանագետները համաձայնության չեն եկել Սիրիայում պատերազմական գործողություններից կտրված մասերում «դեէսկալացված տարածքներ» սահմանելու շուրջ: Այդուհանդերձ, Ռուսաստանի պատվիրակի խոսքով, Աստանայում Սիրիայի հարցով բանակցությունների 5-րդ փուլի ժամանակ հարցերի հիմնական շրջանակի շուրջ «էական համաձայնություն» է ձեռք բերվել:

Ալեքսանդր Լավրենտևի փոխանցմամբ՝ երկօրյա հանդիպման արդյունքները դեռ ամփոփման կարիք ունեն: Նա ավելացրել է, որ թուրք պաշտոնյաները լրացուցիչ ժամանակ են խնդրել՝ համակարգելու թուրքական կողմի մասնակցությունը այն տարածքներում, որոնք բաժանարար գիծ են ապստամբների և կառավարական ուժերի միջև:

Ղազախստանի արտգործնախարար Կայրաթ Աբդռախմանովը հայտնել է, որ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը համաձայնել են օգոստոսի 1-2-ը հանդիպել Թեհրանում՝ դեռևս չհամաձայնեցված խնդիրները լուծելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG