Մատչելիության հղումներ

Սիրիայի հարցով բանակցությունները Աստանայում շարունակվում են


Սիրիայի հարցով Աստանայի բանակցությունների նախորդ փուլը, մայիս, 2017թ․
Սիրիայի հարցով Աստանայի բանակցությունների նախորդ փուլը, մայիս, 2017թ․

Աստանայում շարունակվում են Սիրիայի հարցով բանակցությունները: Երկուշաբթի օրը տեղի են ունեցել երկկողմ և բազմակողմ հանդիպումներ, բանակցությունների հիմնական մասը պլանավորված է այսօր:

Երեկ բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցում ռուսական պատվիրակության ղեկավարը հայտարարել է երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև պայմանավորվածության ձեռքբերման հավանականության մասին: Ալեքսանդր Լավրենտևի խոսքով՝ նման պայմանավորվածությունը կարող է հիմք դառնալ Սիրիա ռուսական զինծառայողներ ուղարկելու համար, ովքեր այդ երկրի «դեէսկալացված տարածքներում» կարող են «պարեկային հերթապահություն իրականացնել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG